Ֆրանսիայի սենատն այսպիսի բանաձևեր կարող է տարին մի քանի անգամ ընդունել։ Նրանք դա անում են 2 տարին մեկ։
Նման բանաձևերը որևէ գործողության որևէ մեկին Ֆրանսիայում չեն պարտադրում։
Անձամբ ես, 2021 թվականի հունիսի 20ից հետո մեկ այլ հարց եմ բարձրացրել, ու կրկին կբարձրացնեմ այսօր։
Հարցս, ավելի ճիշտ հարցերս, ինչպես միշտ, ուղղված են ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին.
Հարց համար 1. Ե՞րբ եք պատրաստվում ՀՀ ԱԺ քննարկման ներկայացնել Արցախի Հանրապետության տարածքների ադրբեջանական օկուպացիան դատապարտող բանաձև։
Հարց համար 2. Ե՞րբ եք պատրաստվում ՀՀ ԱԺ քննարկման ներկայացնել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների հանդեպ 2020 թվականի սեպտեմբերի 27ին (այնուհետև մնացյալ ամսաթվերով) ադրբեջանի սանձազերձած ռազմական ագրեսսիան դտապարտող, միջազգային հանրությանն ու կառույցներին հստակ գործողությունների կոչ պարունակող բանաձև։
Հարց համար 3. Ե՞րբ եք պատրաստվում ՀՀ ԱԺ քննարկման ներկայացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ ադրբեջանի զինված ուժերի ապօրինի ներխուժման ու ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան դատապարտող և դրա դեմ գործողություններ պարտադչող բանաձև։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել