Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը հարցազրույց է տվել, որում անդրադարձել է վերջին շրջանում հաճախակիացած տարբեր ակցիաներին, այդ ակցիաների մասնակիցների և ոստիկանության վարքին.

«Ես հետեւում եմ խաղաղ ցույցերի ճանապարհով Հայաստանում ժողովրդի կամքի դրսեւորմանը` տեղական եւ միջազգային նշանակության հարցերի վերաբերյալ: 
Խաղաղ ցույցերը կարեւոր են երկրում ժողովրդավարության զարգացման համար: Ես ողջունում եմ բողոքի խաղաղ ցույցերի մասնակիցներին: Ցանկանում եմ գովել նաեւ ոստիկանության աշխատակիցներին, որոնք պատշաճ կերպով են իրականացնում իրենց աշխատանքը եւ զսպվածություն են դրսեւորում ցուցարարների նկատմամբ:
Ցույցերի ընթացքում առանձին միջադեպեր եղել են: ԱՄՆ-ի դեսպանատունը շարունակում է ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացմանը: Մենք շարունակում ենք սերտ համագործակցել ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության հետ` այդ բնագավառում դրական առաջընթացի հասնելու համար»:

Թերևս ամենասթափ ու անկողմնապահ գնահատականն էր՝ մեր հասարակական զարգացումների վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել