Խմորումներ՝ Տիկո-Անո-Արսեն եռյակի ներսում

Մամուլում սկսել են լուրեր շրջանառվել այն մասին, որ Ավինյան Տիկոն, որը սկսել է բավական հաճախ հարցազրույցներ տալ՝ ներկայացնելով Երևանի վերաբերյալ իր տեսլականը (նա դա անում է ինքնափիառվելու ու գոնե ինչ-որ կերպ երևանցիների սիրտը գրավելու մղումով), թիմ է հավաքում, իսկ թիմի «աչքի» դերում, ըստ նույն աղբյուրների, հանդես է գալիս ոչ այլ ոք, քան առողջապահական համակարգի «աչքը հանած» Թորոսյան Արսենը: Ասում են՝ Ավինյանի շտաբի պետ կարող է դառնալ ադրբեջանասեր այդ ՔՊ-ականը, ինչի դիմաց, սակայն, Արսենը պայման է առաջ քաշել. Ավինյանից հայցել է բարձր պաշտոն՝ աչք ունենալով առողջապահության նախարարի աթոռի վրա:

Այստեղ ուշագրավը ոչ միայն Արսենի հավակնություններն են, այլև՝ այն, որ նա իր այդ հավակնությունների բավարարման միջոց է համարում, փաստորեն, ընդամենը փոխքաղաքապետի պաշտոն զբաղեցնող Ավինյան Տիկոյին, այլ ոչ թե ասենք Նիկոլին այն դեպքում, երբ Կառավարության ղեկավարը Նիկոլն է, ոչ թե Ավինյան Տիկոն:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ իսկ 44-օրյա պատերազմի զոհերի մարմինները հաջողությամբ պարտակած Ավանեսյան Անո՞ն, նա ի՞նչ է լինելու, ո՞ւր է գնալու՝ նկատի ունենալով Նիկոլի իշխանությանը նրա մատուցած էքսկլյուզիվ ծառայությունները, որոնց տակից ոչ բոլորը կկարողանային դուրս գալ: Բացառված չէ, որ նրա համար էլ մի գործ գտնեն՝ այս անգամ արդեն ունեցած մասնագիտությանը համապատասխան ու ասենք մի տեղ դատավոր նշանակեն՝ համակարգը ներսից ավիրելու ու Վարդապետյան Աննայի «ջրաղացին ջուր լցնելու» համար:

Բայց եթե Ավինյան Տիկոն խելք ունենա, Թորոսյան Արսենին տոն չի տա, քանի որ միայն այն փաստը, որ հենց նա կարող է դառնալ Տիկոյի շտաբի պետը՝ Երևանի ընտրություններում, արդեն իսկ երևանցիների համար բավարար է՝ Տիկոյից միանգամից հիասթափվելու ու յան տալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել