Էսօր ինձ բռնցրեցի էն մտքի վրա, որ հիմա Հայաստանում կարաս անվտանգ մենակ հյուսիսի կողմ գնաս։ Նու մենակ էդ հատվածում ա, որ քիչ թե շատ խախանդ ա։ Թե չէ, օրինակ Սիսիանի մոտով անցնելիս կարող ա միամիտ միանմյոտի արկն ընկնի գլխիդ, կամ Երասխի կողմերը կրակեն վրեդ։ Ջերմուկի մասին էլ չասած։ Հասել ենք մի կետի, երբ անգամ երեսպաշտ միջազգային հանրության ճանաչած սահմաններով երկրում ա ճամփորդելը դարձել վտանգավոր։
Որ էդ միջազգային հանրության կողմից չճանաչված սահմաններով Արցախն ամբողջական էր, ես ինձ մի մեծ ու ապահով պետության քաղաքացի էի զգում։ Էնքան մեծ, որ թշնամին շատ ուզեր էլ չէր կարա անհանգստություն պատճառեր։ Որ կողմ ուզում ես գնա, ուր ուզում ես բարձրացի, սաղ քոնն ա։ Իսկ հիմա թշնամին ռագատկով ա սպառնում...
Ո՞նց կարանք ժամանակը ետ տանք ու էն հին ու «ագրեսոր» ժամանակները ետ բերեք՝ էս նոր ու հպարտ խաղաղասերների փոխարեն։ Ինձ էն մի քիչ ժանգոտած ցուցանակով ու մի քիչ կարկատած ճամփեքով, բայց հայի տիրապետության տակ գտնվող ամբողջական Արցախն ա պետք՝ ձեր թարմ ցուցանակների ու նոր արված երկշերտ ասֆալտի փոխարեն։ Ինձ ձեր վերադրաձրած «թալանը» պետք չի, ինձ ձեր՝ գրիչով հանձնած Քարվաճառի անգին բնությունն ա պետք։ Կարա՞ք ետ բերեք։ Չեք կարա, չեք էլ ցանկանա, եթե անգամ շանս ունենաք։ Որովհետև դուք երբեք էլ Արցախը չեք սիրել, չեք գնահատել։ Լոդռ եք եղել, ու բեռ եք համարել էն, ինչը տարիներով ձեր անվտանգությունն ա ապահովել։ Հիմա էլ ձեռքներդ լվացել եք էն մի բուռ մնացած հողից, որի համար տղերքը հազարներով իրենց կյանքն են զոհել։
Ասում են, որ չարիքը ոչ թե մեծ մարդիկ են բերում, այլ այն nչնչnւթյnւնները, ովքեր ձգտում են մեծ մարդ դառնալ։ Այսօր մեր իրականությունը սա է. այդքան արհավիրք բերած ոչնչnւթյանը միայն մեկ այլ nչնչnւթյnւնը կարող էր վերընտրել ու առ այսօր սատարել։
Նկարում՝ Քարվաճառի բնությունից մի հատված է, որը հանձնեցին, որ «լավ» ապրենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել