Դու ծնվել ես, որ քեզ սիրեն, և որ Դու սիրես…
Դու հրաշք ես…
Քեզանով ապրել է պետք, շնչել քեզանով: Նվիրվել Քեզ, լինել միայն Քեզանով և Քեզ համար:
Քեզ տեսնել է պետք…, լսել, զգալ, ջերմանալ քեզանով…
Քեզանով խենթանալ է պետ և առանց քեզ` խենթ մնալ քեզ համար:
Դու արժանի ես:
Դու լույս աշխարհ եկար դրա համար, և Դու պիտի ապրես դրանով:
Ես կամ, որ ապրեմ ինչ-որ Մեկով` սիրելով…:
Ես պետք է նվիրվեմ, ապրեմ միայն Մեկով` նրա համար:
Նրանով` ումով ապրել է կարելի, շնչել նրանքվ, լսել, զգալ, լինել Նրանով, ջերմանալ և խենթանալ նրանով, իսկ առանց Նրա ` խենթ մնալ Նրա համար:
Ես դրան եմ արժան:
Ես լուսյ աշխարհ եկա դրա համար և պիտի ապրեմ դրանով:
Ես առանց քեզ` դեռ էլի կապրեմ այսպես` շունչս պաղած:
Դու առանց ինձ` խոստցիր  ապրել արժանով…:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել