Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանի ու Բայրամովի՝ հոկտեմբերի 2-ին Ժնևում ունեցած հանդիպմանը մտքեր են փոխանակվել  «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով»։ Հանդիպման արդյունքների վերաբերյալ «Փաստինֆո»-ի խնդրանքով պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը ներկայացրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

-«ԼՂ հայեր» եզրույթի կիրառումն ընդունելի՞ է արդյոք նման մակարդակի բանակցությունների ժամանակ։ Միջազգային հանրության մոտ այն թյուրըմբռնում կարո՞ղ է առաջացնել։

 
- Արցախի Հանրապետության իշխանությունների համար ընդունելի է ԼՂՀ կամ Արցախի Հանրապետության քաղաքացիներ եզրույթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել