Այս իշխանության կարկառուններից մեկը ամիս առաջ հայտարարեց, որ մեր ժողովրդի հերոսական ազատագրական պայքարը սխալմունք է եղել: Ես համոզմունք ունեմ, որ սա սրանց ամբողջ թիմի տեսակետն է, այլապես այդ կիսագրագետ սրիկային գրողի ծոցը կուղարկեին նման բան ասելուց հետո և դա չէր շարունակի մնալ ԱԺ-ում իրենց կողքին նստած:
Հետևաբար այդ հերոսական պայքարին որդիներ տված ծնողները բոլոր բարոյական իրավունքներն ունեն դրանց չթողնելու Եռաբլուր:
Սեփական ժողովրդի ազատագրական պայքարը սխալ համարողներն ու ուրացողները գնում են Եռաբլուր Հայաստանի անկախության տոնին. Ինչի՞ համար: Մենք շարունակաբար հանդուրժում ենք սրանց ակնհայտ կեղծն ու սուտը: Ինչի՞ համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել