Իլհամ Ալիևը բռնապետական մի հնարքի սիրահար է. շինծու մեղադրանքներով ընդդիմադիրների է բռնում, ըստ էության՝ որպես պատանդ, հետո իրենց բաց թողելու շուրջ ամիսներով ու տարիներով բանակցում եվրոպացիների հետ, հետո իր համար ինչ-որ բոնուսներ քերում բաց թողնելու դիմաց ու բաց թողնում... Եւ այդ պատանդներին ազատելուց անմիջապես հետո՝ օրերի ընթացքում, ինչ-որ նոր մարդկանց է բռնում ու պրոցեսը նորից է սկսվում։
Այս պատժիչ հնարքն ինչ-որ ունիկալ տեխնոլոգիա չէ, նույնիսկ անուն ունի. «պտտվող դռներ» (revolving doors, մեկնաբանություններում հղում կդնեմ)։ Այդ եզրը առաջին անգամ հենց ադրբեջանցի ընդդիմադիրից եմ լսել, որն ինձ բացատրում էր Ալիևի բռնաճնշումների տրամաբանությունը։
Գանք մեր օրերի Հայաստան... Երեկ կալանքից բաց թողեցին Ավետիք Չալաբյանին, այսօր կալանավորեցին ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին։
Արզումանյանն, իհարկե, ընդդիմադիր չէ, բայց դե Հայաստանում հաստատված օկուպացիոն վարչակարգի ներկայացուցիչների համար բոլոր հայերն էլ (առավել ևս արցախցի, առավել ևս զինվորական), այսպես ասած, ընդդիմադիր են։ Ավելի ճիշտ՝ թշնամի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել