Այսօր առավոտյան հասկացա կամ ավելի ճիշտ բացահայտեցի, որ թմրանյութեր վաճառելու համար սոցիալական ցանցերը բավական հարմար տարբերակ են: Դե ցայսօր մտքովս չէր անցել, մինչև «չթակեց մեր դուռը»:
Մեր բակի (անհրաժեշտության դեպքում կնշեմ բակը) պատերին թելեգրամ ալիքի լինքեր են դրված, որոնք զբաղվում են թմրանյութերի առքուվաճառքով (չնայած փորձեցինք ջնջել, բայց հետքերը կան):
Թեման անհանգստացնող ու մտահոգիչ է:
Հետաքրքրվելով, թեման փորփրելով հասկացանք, որ դա փաստորեն մեծ հովանավորություն ունեցող ցանց է, լիքը մարդ ներգրավված է դրա մեջ ու պատերին գրելու համար նույնիսկ «աշխատավարձ» են ստանում: Չգիտեմ ինչպես է ստացվել, որ Ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն իրենց մասին «չգիտեն»:
Ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի, անհանգստացնում է, որ հիմնական թիրախը, փաստորեն, երիտասարդությունն ու երեխաներն են: Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ բոլորն ունեն բջջային հեռախոս ու հանգիստ բոլորը կարող են օգտվել այդ «ծառայություններից»:
Հարցն ունի համակողմանի լուծման կարիք:
Նկարն արել եմ մեր բակում, բայց բուն լինքը փակել եմ անվտանգության նկատառումներից ելնելով:
Возможно, это изображение текст «TELEGRAM X»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել