Նիկոլի ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում հանցագործության մասին հայտարարություն է տվել՝ որոշ փակագծեր բացելով իր պաշտնավարման օրոք Նիկոլի ցուցաբերած պահվածքի, խնդիրներին մատների արանքով նայելու մասին:

Մասնավորապես՝ Ճաղարյանը հայտնել է, թե ինչպես է ժամանակին ինքը, հասկանալով ավիացիայի կիրառման կարևորությունն ու օգտակարությունն արտակարգ իրավիճակներում, փնտրել և գտել է ՀՀ-ի համար լավագույն ուղղաթիռների տարբերակը, և նրանց ձեռքբերման հնարավորությունն արտադրողից՝ ընդամենը $300.000 ամեն մեկի համար: «Խորհրդակցելով ամբողջ պատերազմը թռած ուղղաթիռների հրամանատարների, Խանփերյանցի անվան ռազմաօդային համալսարանի օդաչուների, ուղղաթիռը սպասարկող ինժեներական անձնակազմի հետ, հավաստագրել ենք, որ ուղղաթիռներն իրենց տեխնիկական տվյալներով, ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ աշխարհագրական պայմաններում հրդեհաշիջման, սանիտարական, վթարափրկարարական, գյուղատնտեսական և ցանկացած այլ աշխատանքների ներկայացվող պահանջներին: Դրանից հետո ես հանդիպել և խորհրդակցել եմ այն ժամանակ դեռևս ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ, ով, նույնպես հասկանալով առաջարկիս կարևորությունը, անվերապահորեն ընդունել է նման ուղղաթիռների անհրաժեշտությունը վերը նշված ոլորտներում, որից հետո ծրագիրը իմ և պարոն Ցոլակյանի կողմից ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,-գրել է Ճաղարյանը՝ հավելելով, որ Նիկոլն այդ առաջարկն առհամարհել է, և նախարար Ֆելիքս Ցոլակյանին հպանցիկ կերպով ասվել է՝ ուղղաթիռները հին են և ուկրաինական, ուստի նպատակահարմար չէ նրանց ձեռքբերումը: «Ես մեղադրում եմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին՝ ծանր հետևանքներ ունեցող հանցավոր անգործության համար»,-հայտարարել է Ճաղարյանը:

Ճաղարյանի հայտարարությունն իրականում չափազանց էական է և վերհանում է թերևս ոչ միայն կոնկրետ այս հարցի, այլև ընդհնարապես ողջ պետության ու դրանում ապրող ազգաբնակչության հանդեմ Նիկոլի ու նրա վայ թիմի իրական վերաբերմունքի նրբերանգները: Մի դեպքում, երբ այս տարիներին տասնյակ ու հարյուրավոր միլիարդների փաստացի մսխումներ են կատարվել՝ զանազան պարգևավճարների, անկարևոր ծախսերի կամ ասենք Աննայի բարեկեցության ապահովման վրա, չարդարացված է մնում տարիներ առաջ Նիկոլի ցուցաբերած վարքն ու անհիմն մերժումը մասնագեներին: Ավելին՝ մասնագետներն այսօր բացարձակ չարժևորված ու ՔՊ-ականների կողմից որպես թշնամի ընկալվող մի շերտ են, որոնք, փաստորեն խոչընդոտում են երկիրը հնարավորինս արագ կործանելու նիկոլական (թուրքական) ծրագրերին:

Աղետի վայրում իրավիճակն այնքան էլ հուսադրող չէ. գործը դանդաղ է ընթանում, և բնավ պարզ չէ, թե երբ վերջնականապես կարելի կլինի հայտարարել փրկարարական աշխատանքների ավարտի մասին: Սա հետևանք է ոչ թե ասենք ԱԻՆ աշխատակիցների անձնուրացության բացակայության, այլ՝ համապատասխան տեխնիկայի, բացակայությունն էլ՝ անտարբերության:
Բայց կատարվածը Նիկոլին ի՞նչ, Աննան հո ողջառողջ է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել