Հուսահատության ու անճարության ալիքը փակուղի է մտցրել մեր երկիրը։ Ոմանք ընդդիմությունից պահանջում են որևէ կերպ կանխել նիկոլիզմի բերած հերթական աղետը, ոմանք չգիտակցելով շարունակում են ամեն ինչում մեղադրել «նախկիններին», ոմանք հոգնել և փախչում են իրենք իրենցից, ոմանք էլ թքած ունեն հայրենիքի և իրենց ներկայի ու ապագայի վրա։
Մարդկանց տրամադրությունները հիմնականում այսպիսինն են, իշխանությունից ակնկալիքներ չկան, հավաքական ընդդիմությունը ներկա պահին ունակ չէ ցանկալի արդյունք գրանցել։
Լավ, ի՞նչ անել. Գուցե մի որոշ ժամանակ էլ սպասել, ընթացքում փորձել ոչ միայն չխեղդվել ամբիցիաների մեջ, այլև գալ իրականություն, վերադիրքավորվել և հաջողությունը կբացի իր դռները։
Չասեք, թե էլ ուր սպասենք, էլի ենք կորցնում, մի բան անենք և այլն։ Հիշեք` կարևորը ոչ թե մի բան անելով բարձրախոսն ու բեմը մոնոպոլացնելն է, այլ` արդյունքին միտված գործելը։ Մնացածը սպառված, կրված տաֆտալոգիաներ են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել