Երեկ տեղեկացա դատարանի ևս մեկ որոշման մասին` պետական ծառայողին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից աշխատանքից ապօրինի ազատման գործով:
Բոլոր այս դեպքերում, դատարանը որոշում է կայացնում տվյալ անձին ոչ միայն վերականգնել պաշտոնում, այլ նաև նրան վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հասանելիք գումարները:
Այս ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից, այսինքն հարկ վճարողի գրպանից:
Ինչ է ստացվում. Պետական պաշտոնյան ապօրինի որոշում է կայացնում, իսկ դրա հետևանքով առաջացած ծախսերն ու վնասները հատուցում են հարկ վճարողի գրպանից, իսկ շատ դեպքերում այդ ապօրինի որոշում կայացնողները շարունակում են զբաղեցնել պետական պաշտոններ` առանց որևէ, առնվազն, ֆինանսական տույժի ենթարկվելու:
Ու սա կոչվում է արդարություն և արդարադատություն: Անպետք ու անպիտան պետական (Չ)կառավարման մեքենա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել