Իրադարձությունները Մերձավոր Արևելքում զարգանում են գլխակորույս արագությամբ
Իրաքում արմատական հայացքներով հայտնի շիա հոգևորական Մուկթադա աս-Սադրի կողմնակիցները ներխուժել են Իրաքի խորհրդարան և պահանջում են երկրի վարչապետ Մուհամմադ ալ-Սուդանիի հրաժարականը։
Նշվում է, որ անվտանգության աշխատակիցները կրակ են բացել ցուցարարների վրա։
Իսկ մինչ այդ՝ Իրաքի Մոսուլ քաղաքում հրթիռակոծվել էր Թուրքիայի հյուպատոսարանը։
Այս ամենի համատեքստում էլ այսօր տեղեկատվություն տարածվեց, որ նախօրեին հնարավորինս աննկատ և խորհրդավոր Բաղդադ է մեկնել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Էսմայիլ Ղաանին։
Ինչպես նման դեպքերում ընդունված է ասել՝ տարածաշրջանը եռում է։ Դե մենք էլ...ապրում ենք հանց Լյուքսեմբուրգում։ Աշխարհի բանից, լավից ու վատից անտեղյակ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել