Բայդենը չկարողացավ ՍԱ-ին համոզի ռուսներին ի վնաս որոշում կայացնեն, խոսքը նավթին է վերաբերվում: ՍԱ-ն ասում է առանց ռուսներ OPEC+ -ը տխուր կդառնա (գումարման նշանի մեջ ռուսներն էլ են):
Փոխարենը ռուսների հետ ավելի են ինտենսիվացնում հարաբերությունները, այդ թվում Իրանի: ՍԱ-ն, որ Իրանի հետ չունի, սկսել է հետները խոսել:
Ինչպես միշտ Թուրքիան իր շահերն է առաջ տանում և ցանկացած վիճակից փորձում օգուտներ քաղել: Ռուսին ու պարսիկին ասում է մտնելու եմ Սիրիա քրդերին ցխեմ: Սրանք ասում են մի արա, սա ասում է՝ անելու եմ:
Իրանը ասում է չգաք հյուսիսս կտրեք (հայերի հետ սահմանը), թուրքը բան չի ասում, բայց ինքն իր անելիքը գիտի, սա իր պլանի մաս է: Ի դեպ, մենք Իրանի պետքը չենք, ինքը չի ուզում սա, որովհետև չի ուզում թրքերով շրջապատված լինել, իսկ նրանք մեր պես խոտակեր չեն, Իրանին դեպի Եվրոպա (այդ թվում Վրաստան) միջանցք տալու համար լավ կթելու են (առնվազն, մնացած կարևոր հարցերն էլ վրադիր՝ Իրանի հյուսիսի ազերները):
Այս ամենի հետ մեկտեղ Թուրքիան ռուսին ու ուկրիանացուն համոզում է, որ 22 միլիոն տոննա ցորենն ու այլ հացահատիկը թողնեն Օդեսայից դուրս գնա (սա մոտ 8 միլիարդ դոլարի ապրանք է), սրանք նախնական համաձայնվել են. Վստահություն ունեմ Թուրքիան այս գործի մեջ էլ մի ահագին կաշխատի:
Ռուսը պարսիկին ասում է դրոններիցդ մի քիչ ինձ տուր. Իրենը էլ չունի, որովհետև ռուսականը արևմտյան չիպերով էր հավաքվում, իսկ Իրանինը լռիվ տեղական է: Ամերիկացիք էլ սպասում են, թե պարսկական դռոնը, երբ է ուկրաինական երկնքում երևալու, որ հասկանան ինչքան մարտունակություն դա ունի. Հետն էլ ուկրաինացիներին հեռահար հրթիռներ են տվել:
Ադրբեջանն էլ գազ տված ենթակառուցվածքներ է սարքում, այդ թվում ռազմական:
Սա այն ամենն է ինչ հիմա մեր շուրջ կատարվում է:
Իսկ մենք ի՞նչ ենք անում: Ինչպե՞ս թե ինչ, արձան ենք դնում՝ Գագիկի փառասիրության համար: Բա ուրիշ ի՞նչ. Հա, մեկ էլ լաո ենք զարթնցնում, դա էլ մեռուկ է, չի զարթնում:
Հետն էլ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել