Արտերկրում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ցանկացած անձի դեմ իրականացված հարձակում կամ ոտնձգություն պարտադիր պետք է ունենա իրավական հետևանք, քանի որ արտերկրում ՀՀ դեսպանատների, ՀՀ դրոշակիր մեքենաների վրա հարձակումները, ըստ էության, համարվում են հարձակում Հայաստանի Հանրապետության դեմ։
Բնականաբար, միտքը չի վերաբերում քաղաքական, քաղաքացիական անհամաձայնություն արտահայտող խաղաղ ցույցերին կամ ակցիաներին, այլ վերաբերում է հարձակումներին, որոնք քրեորեն հետապնդելի արարքներ են ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած այլ պետությունում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել