Այսօր Եվորպական Միության եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվել է էներգետիկ ոլորտին առնչվող հուշագիր։
«Էներգիան ամենակարեւոր հարցերից մեկն է: Եվրոպական միությունը պետք է ազատվի ռուսական գազից, նավթից եւ ածխից կախվածությունից:
ԵՄ-ն մտադիր է առաջիկա մի քանի տարիներին կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները», քիչ առաջ, Բաքու ժամանելուն պես, իր Twitter-ում գրել է ԵՄ ղեկավար մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Իսկ դուք ասում եք մարդու իրավունք, սպիտակ ֆոսֆորով այրված զինվորներ, Բաքվի բանտերում պահվող եւ խոշտանգվող հայ ռազմագերիներ, Արցախի կարգավիճակի թաղում՝ ադրբեջանական նավթի բարելների տակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել