Նիկոլական ռեժիմի հերթական զոհը դարձավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը... Վերջինիս մահվանից հետո պարզվեց, որ նա ՌԴ քաղաքացի էր...
Այն, որ ՌԴ-ն չունի արտաքին քաղաքականություն և հասցրել է ԽՍՀՄ փլուզումնից հետո թշնամանալ իր գրեթե բոլոր հարևան՝նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ, ինչպես նաև նախկին Վարշավայի պայմանագրի անդամ երկրների հետ դա՝ փաստ է, բայց որ ՌԴ-ն այնքան անճար է, որ չի կարող պաշտպանել իր ռուսամետ քարոզչությամբ աչքի ընկնող քաղաքացիներին Հայաստանի նման երկրում, որտեղ վերջիններիս բանտարկում են և "սպանում"՝ դա արդեն զավեշտալի է...
Արմեն Գրիգորյանի ձերբակալության և "սպանության" արդյունքում Ռուսաստանի առանց այդ էլ գահավիժող վարկանիշը Հայաստանում էլ ավելի կընկնի, քանի որ մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է, որ ՌԴ-ն չի կարող պաշտպանել իր քաղաքացիներին, որոնք, իդեպ, նույն Արմենի պարագայում, նաև զբաղվում էին բացահայտ պրոռուսական քարոզով...
Արմենի ձերբակալման և մահվան պահով մի քանի վարկած կարող եմ առաջ քաշել, որոնցից ոչ մեկի պարագայում ՌԴ-ն պատվով դուրս չի գալիս...
Առաջինը՝ Արմենը ձերբակալվել է ՌԴ-ի "դաբրոյով"...
Երկրորդը՝ ՌԴ-ն այնքան անճար և թույլ երկիր է, որ նրա քաղաքացուն շինծու մեղադրանքներով ձերբակալում են,իսկ Մոսկվան ծպտուն չի հանում...
Երրորդը՝ ՌԴ ԱԳՆ-ն այնքան փնթի է աշխատում, որ իրեն հետաքրքիր էլ չեն Արմենի և նրա նման մարդիկ...
Հայաստանում ՌԴ դեսպանատունն Արմենի պահով արձագանքեց միայն նրա մահվանից հետո՝ցավակցություն հայտնելով նրա մահվան պահով... Իսկ մինչ այդ երկու ամիս ինչ Արմենը գտնվում էր անազատության մեջ ՌԴ դեսպանատունը և նրա ղեկավար Կոպիրկինը ծպտուն չէին հանում... Հետաքրքիր է, ամաչու՞մ էին իրենց քաղաքացուն պաշտպանելուց...
Իսկ պատկերացնում եք, ի՛նչ կանեին արևմտյան երկրների և ԱՄՆ դեսպանատները Երևանում, եթե ոչ միայն իրենց քաղաքացուն ՀՀ իշխանությունները շինծու և քաղաքական պատճառներով ձերբակալեին, այլև իրենց շահերը սպասարկող ՀՀ քաղաքացիներին ... Դուք պատկերացնում եք, ի՛նչ աղմուկ-աղաղակ էր բացրձանալու, ի՛նչ վայնասուն էին դնելու հասարակական ակտիվիստները...
Եթե ՌԴ-ն մտածում է, որ նիկոլական իշխանությունների հետ սիլի-բիլի անելով կպահպանի իր ազդեցությունը Հայաստանում, ապա չարաչար սխալվում է... Նիկոլ Անհողն Արմենին բանտարկելով և հետո "սպանելով" հայաստանյան հանրության մոտ ավելի մեծ հակակրանք է ստեղծում Ռուսաստանի դեմ՝ ապացուցելով, որ ՌԴ-ն ոչինչ է և ի տարբերություն արևմտյան երկրների և ԱՄՆ-ի չի կարող պաշտպանել իր քաղաքացիների անվտանգությունն ու կյանքը Հայաստանում... Դե իսկ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս հանելու համար ընդամենը պատրվակ է պետք, որը ռուսների թշնամիները Հայաստանում, երբ անհրաժեշտ եղավ շատ արագ կստեղծեն...
Возможно, это изображение текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել