Պետությու՛ն, ուր ես:
Ահազանգ:
Լարսում 48 ժամ է՝ 4 կմ երկարությամբ մեքենաների խցանում է: Մեր հարյուրավոր հայրենակիցներ մնացել են դրսում: Ռուսական կողմից ասում են՝ առաջիկա 6-8 օրվա ընթացքում բացառվում է ճանապարհի բացումը՝ շինաշխատանքներ են ընթանում:
Եղանակն անբարենպաստ է, քաղցած են, գիշերում են մեքենաների մեջ, տարրական հիգիենիկ պայմանները բացակայում են, մի կերպ գլխների ճարն են տեսնում: ՌԴ-ում մեր դեսպանության ու հյուպատոսարանի հեռախոսահամարներին ոչ ոք չի պատասխանում: Ամենամոտ քաղաքը՝ Վլադիկավկազն է: Եթե ունեք ծանոթներ այդտեղ, հորդորեք թող սնունդ ու տաք շորեր հասցնեն մեր հայրենակիցներին:
May be an image of 1 person and road
May be an image of mountain and road
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել