Մինչ իշխանությունները ժողովրդի «գլխի տակ փափուկ բարձ են դնում»՝ վստահեցնելով, որ միայն դիվերսիֆիկացնում են հայ-ռուսական հարաբերությունները, և դրանք ճգնաժամ չեն ապրում, Ռուաստանը հերթական շառաչուն ապտակն է հասցրել Հայաստանին.  Ռոսսելխոզնադզորն Իրանից պահանջել է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ:
 
Ինչպես հասկանալի է, սա լոկ սանիտարական կամ մաքսային վարչարարություն չէ, այլ հանդիսանում է հստակ ցուցիչ, թե ինչ է իրականում կատարվում:
 
ՌԴ-ում հայ ճարպիկներին «վառել են» ու որոշել նրանց  պատժել՝ ապացուցելով, որ նույնիսկ Իրանի հետ փայլուն հարաբերությունները չեն կարող պատճառ լինել՝  մեղմելու Հայաստանի հանդեպ վերաբերմունքը:  Տվյալ դեպքում ռուսական կողմը ցույց է տալիս հայկական կողմին միչև վերջ ճնշելու և տնտեսական վնասն առավելագույնի հասցնելու իր սկզբունքայնությունը: Պարզ է, չէ՞, ինչու է դա տեղի ունենում:
 
Բայց այստեղ մեկ այլ  հարց էլ կա. մասնավորապես՝ բնական հարց է առաջանում՝ եթե եվրոպական շուկան բաց է Հայաստանի համար, եթե Հոլանդիան, որը Նիկոլի կողմից որակվել էր՝ ծաղկային դրախտ, բացում է իր դռները հայերի առաջ, ապա ինչո՞ւ են վերջիններս «չերեզ» Իրան Ռուսաստան ծաղիկ արտահանում՝ շարունակելով, փաստորեն, մնալ այդ շուկայի հույսին:
 
Ոչ մի Եվրոպա Նիկոլի առաջ ոչ մի դուռ չի բացելու. նրան օգտագործելու են ռեզինի նման ու շպրտելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել