Մեզ ասացին, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ պետական ծառայողների մեծ մասին պարտադրել են լծվել իշխանության քարոզչությանը եւ աշխատել իշխող ուժի համար՝ խոստանալով, որ ընտրություններից հետո մեծ անակնկալ են ստանալու դրա դիմաց։ Խոսքն ընթացիկ հավելավճարների ու պարգեւավճարների մասին չէ, այլ հենց ընտրությունների համար արված աշխատանքի դիմաց կլորիկ պրեմիայի։ Սակայն ընտրություններից հետո խոստացած անակնկալը «գրել են սառուցին», երբ որոշները հետաքրքրվել են ու պահանջել խոստացված անակնկալը, նրանց ասել են, որ չենք կարող բոլորին տալ՝ աղմուկ կբարձրանա։ Ապա ում պետք է, խրախուսել են, մեծամասնությանն էլ դասական ձեւով «քցել»։
Երեկ տեղեկացանք, որ ՀՀ կառավարությունը 5 մլրդ դրամ է հատկացրել՝ հայտնի պիլոտային ծրագրի շրջանակներում ղեկավար կազմերին միլիոնանոց պրեմիաներ վճարելու համար։
Հիշեցնենք, որ մի անգամ վճարել են 25-ի դեկտեմբերին, ապա կես տարի չեն վճարել, որ ընտրություններից առաջ մարդկանց չզայրացնեն, հիմա նորից սկսել են վճարել։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/am/post/30fb54f5c34302646369936494a52143
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



