Արման Թաթոյանի շուրջ ծավալված քննարկմանը չէի անդրադառնա, եթե էսքան չծամվեր ու ամենաանհեթեթ ենթադրությունները չարվեին: Նախ ամենաառաջինը էդ հետազոտությունն արվել է անցած տարվա դեկտեմբերին և հարցումը տևել է 1,5 ամիս ու դրա արդյունքների օբյեկտիվությունը, մեղմ ասած, կասկածելի ա:
Երկրորդ՝ Արման Թաթոյանի ռեյտինգը, եթե անգամ էդ ժամանակ 120% լիներ միևնույն ա դա քաղաքական ռեյտինգ չէր կարող լիներ, իսկ, եթե նա էդ ռեյտինգը քաղաքական ռեյտինգի փորձեր տրանսֆորմացնել նվազագույնը 5 անգամ կպակասեր նախնական թվից:
Երրորդ՝ սկի Արման Թաթոյանն ինքն իրան չի տեսնում քաղաքական առաջնորդության մեջ ուր մնաց ինչ որ մեկը Ամանին «առաջադրի» կամ «առաջ բրդի» ու էդ անհիմն խոսակցությունները եկեք թարգեք ուղղակի ամոթ ա էդ: Աձամբ իմ կարծիքով Արման Թաթոյանը ԵՐԲԵՔ չի կարող հաջողել քաղաքական առաջնորդության հարցում՝ դրա համար անհրաժեշտ անձնական հատկությունները չունի էդ մարդը: Արման Թաթոյանը մաքսիմում կարա էս սահմանադրությամբ Նախագահի պաշտոնը զբաղեցնել՝ շառից փորձանքից հեռու պաշտոն ա:
Չորրորդ՝ էդ մարդն իրավունք ուներ ուրախանալու նրա վրա, որ ինքը 81 տոկոս ռեյտինգ ունի ու եկեք համաձայնվենք, որ էդ նորմալ ա: Այլ հարց ա, որ Արմանը զարմանալիորեն այլ՝ ավելի կարևոր ներքաղաքական զարգացումների վերաբերյալ կարծիք չի հայտնել փոխարենը գրում ա իրա ռեյտինգի մասին, բայց էդ էլ էդ մարդու անձնական գործն ա:
Էսքանով եկեք թեման փակենք ու անցնենք առաջ:
Հ.Գ. Հա մոռացա ասեմ, Արման Թաթոյանը եղել ա մեր Հանրապետության ՄԻՊ-երից ամենաշատ գործ արած ՄԻՊ-ը, եկեք սա էլ չմոռանանք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել