Նույն օրը, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի պատուհաններից սարսափահար և հապշտապ կերպով պոկում էին Արցախի դրոշներով "ԱՐՑԱԽ" գրվածքը, Երևանի փողոցներում թուրքական բեռնատարը ազատ երթևեկում է այս նկարով։ Ոստիկանության պարեկային ծառայողներն այս մեքենան չեն կագնացնի, փաստաթղթեր չեն ստուգի և չեն ուղեկցի, քանզի ռիսկեր չկան, որ այս մեքենան քաղաքացիական անհնազանդության կմասնակցի և փողոց կփակի։ Այս մեքենայի համար Հայաստանում այլևս բոլոր ճանապարհները բաց են։ Հայաստանում հիմա փակվում են միայն հայրենիքի փրկության համար պայքարի դուրս ելած մարդկանց ճանապարհները։

Возможно, это изображение 1 человек и дорога

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել