Այո, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը միայն հայկական բռնապետությունը չէ, որ սիրել եւ գուրգուրել է։
Սույն տիկինը 2015-19 թվականներին Բելառուսում ԵՄ դեսպանն է եղել ու նույնքան հիացած է եղել բռնապետ Լուկաշենկոյով։
Որոշեցի թերթել ԵՄ դեսպանի՝ բելառուսական գաստրոլների տարիների հարցազրույցներն ու պարզվում է՝ Լուկաշենկոն մի հիանալի մարդ է, իսկ Բելառուսը հաստատուն քայլերով գնում է դեպի ժողովրդավարություն։
Ավելին, երբ 2016 թվի մի հարցազրույցում լրագրողը հարցնում է Անդրեա Վիկտորինին՝ «համաձա՞յն եք ձեւակերպմանը, որ Լուկաշեկնոն Եվրոպայի վերջին դիկտատորն է», մեր «ժողովրդավար» մորաքույրն իր անհամաձայնությունն է հայտնում իր ընկեր Լուկաշենկոյի հասցեին արված «ծանր մեղադրանքին»։
Ի դեպ, 2015-19 թվականներին Բելառուսում ժողովրդավարություն տարածող տիկինը, ով, ըստ բրյուսելյան մեր աղբյուրների, բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել Բատկայի հետ, Բրյուսելում մի քանի անգամ հայտնվել է դիվանագիտական սկանդալների մեջ, երբ թաքցրել եւ Բրյուսել չի զեկուցել, կամ՝ «լայթսի» մեջ է զեկուցել Բելառուսում մարդու իրավունքների հետ կապված իրական պատկերը։
Հա, ի դեպ, իր մեկ այլ հարցազրույցում տիկինը պատմել է իր մի երազանքի մասին՝ «երբ Բելառուսի հետ ԵՄ վիզան դառնա 35 եվրո, ես մի ամբողջ բաժակ շամպայն եմ խմելու»։
Ոնց որ թե հասկացանք, որ սա՛ է արեւմտյան ժողովրդավարությունը, երբ ըստ նպատակահարմարության՝ Լուկաշենկոն կարող է դառնալ Նելսոն Մանդելա, հետո՝ Ներոն ու Դրակուլա, իսկ նիկոլական Հայաստանը դեռ որ ժողովրդավարության բաստիոն է։
Բնականաբար, մինչեւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն ու Արցախը Ադրբեջանին հանձնելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել