Ֆինլանդիան և Շվեդիան մտադիր են NATO (Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն) մտնել: Ռուսները ժամանակին այս երկուսին զգուշացրել են, որ նման բան չանեն: Վերջերս էլ ավելի կոպիտ են ասել, ասել եմ մտաք՝ ձեր համար հոռի ենք սարքելու:
Սրանք էլ ուկրաինական պատերազմից վախեցած՝ ամեն դեպքում տրամադրված են մտնել դաշինք: Դաշինքում գործում է դարտանյանական կանոնը, այսինքն՝ մեկը բոլոիր համար, բոլորը՝ մեկի: Կնշանակի ռուսները, եթե հարևան Ֆինլադիայի հետ խնդիր ունենան, ուրեմն պատերազմելու են նաև ԱՄՆ և Թուրքիայի հետ, ի լրումն այլոց:
Թուրքիայի մասին: Նա ասում է, որ կարող է կասեցնել այս երկրների հայտերը և չթողնել, որ դառնան կազմակերպության անդամ (գործող անդամները նման իրավասություն ունեն):
Եթե Թուրքիան այս քայլին գնաց, կնշանակի դեռ պատրաստ չեն ռուսների հետ պատերազմի: Իրենք լավ գիտեն, որ NATO-ՌԴ պատերազմի դեպքում Թուրքիայի տարածքն է դառնալու պատերազմական գոտի: Դե մերի մասին էլ չեմ ասում. Մեր վրայով ուղղակի տրորելով անցնելու են՝ երկու կողմն էլ:
Կարճ ասած, կարծում եմ նաև մեր շահից է, որ Թուրքիան նման քայլի գնա: Գոնե մի քանի տարի էլ սրանց բախումը կհետաձգվի: Բայց այնուամենայնիվ, դա մի օր լինելու: Դե մեր պատրաստվելու մասին անիմաստ էլ է որևէ բան ասել: Մենք խաղաղասեր և թավիշ պետություն ենք արդեն, բոլորը (այդ թվում ցեղասպանները) մեր եղբայրիկ և քույրիկներն են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել