Կարծես, ԿԲ-ն համառորեն փորձում է դրսից եկող մեծ գնաճային ալիքները մեղմել դրամն արհեստականորեն արժեվորելով:
Արհեստականորեն, քանի որ արժեվորված դրամը համահունչ չէ մեր տնտեսության ներկայի վատ վիճակին:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկար ժամանակ բարձր պահելով և դրամն արհեստականորեն արժեվորելով՝ դրսի գնաճային ալիքը շատ քիչ են մեղմելու, գները միևնույն է աճելու են, հատկապես սննդամթերքինը՝ տարբեր հացահատիկային մշակաբույսերի հիմքով: Հիմնական պատճառը Ուկրաինայի պատերազմն է:
Գներն ավելի են աճելու, իսկ նման քաղաքականությամբ տեղացի ձեռնարկատիրոջ համար փող պարտք վերցնելը թանկ է դառնում, հետևաբար ներդրում անելն է թանկ դառնում (ուստի նաև տեղական ապրանքն է թանկանալու). Նաև դոլարիզացիայի բարձ մակարդակ ունենալու պատճառով մեր համաքաղաքացիների խնայողություններն են մաշվելու (քանի որ շատերն արտարժույթով են իրենց ընթացիկ խնայողությունները պահում):
Այս վիճակն էլ ավելի է սրվում, երբ ՆՓ-ն շարունակում է զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը՝ մարդկանց մոտ անպաշտպանունակության և անորոշության զգացողությունը խորացնելով:
Տնտեսության համար թիվ մեկ թշնամին սոցիալ-քաղաքական անկայուն վիճակն է: Քանի կառավարում են այս մարդիկ Հայաստանը շարունակաբար ցնցումների է ենթարկվելու: Նման միջավայրում տնտեսական զարգացում և կառավարելի գներ (դրսի եկող ալիքները դեռ մի կողմ) ակնկալելը անհույս սպասում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել