Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր չունեն ազգային պատկանելիություն։ Նրանք առաջնորդվում են բացառապես անձնական , մի քիչ էլ քաղաքական շահերով։ Եթե ոստիկանության ներկայությամբ այս անձիք տեղաշարժվելու հետ խնդիր ունեցող մարդկանց նկատմամբ իրենց այդպես են պահում, ուրեմն վստահ սրանք ուղարկված անսեռ, անդեմ մարդիկ են։ Եթե մարդը ակցիա է իրականացնում, այդ մարդկանց միայն ոստիկանությունը կարող է ցուցումներ տալ, հրամաններ տալ, ուրիշ ոչ մեկ չի կարող, առավել ևս սահմանափակ շարժվլու հնարավորություն ունեցող մարդուն սադրել, ու այսպես խոսել։ Որ հիմա ոտքերով կանգնել եք այս հողի վրա, էտ տղերքը իրենց ոտքերն են տվել դրա համար․․․ Ձեզ պետք չէ վիրավորել, ձեզ պատժել է պետք․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել