Որևէ իշխանության մերժելու՝ իշխանափոխության հասնելու, գլխավոր դրսևորումը դրա հետ չհամագործակցելն է:
Չհամագործակցությունը ենթադրում է, որ.
Իշխանության ներկայացուցչի հետ ընտրական պրոցեսի մեջ չեն մտնում: Մտնել ընտրական պրոցեսի մեջ նշանակում է ընդունել դրա իշխանության լեգիտիմությունը:
Չհամագործակցել նշանակում է, որևէ պետական կառույցում (օրինակ Ազգային Ժողով) պատասխանատվություն չկիսել՝ թեկուզ ձևական մասնակցություն ապահովելով:
Չհամագործակցել նշանակում է դեմ գնալ տվյալ իշխանության որոշումներին՝ անկախ դրանց բնույթից և որակից, չընդունել դրանց որոշումների լեգիտիմությունը:
Չհամագործակցել նաև նշանակում է չընդունլ տվյալ իշխանության ներքո և դրանց կառավարմամբ առկա համակեցության կանոնները (ընդհուպ մինչև դրանց չբարևելը):
Առայժմ տեսնում եմ վերջին կետով մասնակի չհամագործակցության փորձ՝ ինձ անհայտ Օրակարգով: Վերոնշյալ մնացյալ մասերով հռչակված ընդդիմությունը շարունակում է համագործակցել պետականակործան պատուհասների հետ. Դրանց հետ դեռ ԱԺ-ում են, դրանց հետ գործուղում են գնում՝ միջազգային հարթակներում երկիր ներկայացնելու, կատարում են դրանց կողմից կայացված որոշումների պահանջները:
հ.գ.
Ինքս ամբողջովին դադարել եմ համագործակցել 2020 նոյեմբերից: Որպես դրա ցուցադրական դրսևորում սոցիալական հարթակներում և իրականության մեջ նրանց հետ կապերս խզել եմ, նրանց հետ մասնագիտական քննարկումներ (որ նախկինում շատ ակտիվ կային) անելը դադարեցրել եմ, նրանց կառավարած պրոցեսով ընտրությունների չեմ մասնակցել: Ես հետ վերցրել իմ համագործացությունը 2020 նոյեմբերից: Պատերազմի նման ելքով որևէ կառավարչի իշխանություն ինձ համար ընդունելի չէ:
Համատարած չհամագործացությունը ցանկացածի իշխանությունը քանդելու միակ խաղաղ և արդարացված ճանապարհն է:
հ.գ.գ.
Սրա մասին երկու տարի է ասում եմ, բայց տեսնում եմ, որ երկրի անվտանգային համակարգն ավիրածի հետ համագործացությունը ոչ միայն շարունակվում է այլ նաև ավելի ծավալվում է և ընդլայնվում է՝ կարծես ոչինչ չի եղել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել