Եվ իհարկե Ալիևը հայերին պետք է անպայման փորձեր գժտեցնել հարևան և Հայաստանի բնական ու ապագա դաշնակից վրացիների հետ: Վրաստանը Հայաստանի միակ ելքն է դեպի Եվրոպա և Հայաստանի բնական դաշնակից Արևմուտքի միակ դաշնակիցը Հարավային Կովկասում:
Եվ Հայաստանի որոշ անուղեղներն ու դավաճանները կուլ են տալիս խայծը` հետևելով Ալիևի օրակարգին և սկսելով ընկալել Վրաստանը որպես Հայաստանի հակառակորդ:
Խելքի գալ մենք չունենք: Ով ինչպես ցանկանում է մանիպուլացնել` այնպես էլ մանիպուլացնում է մեզ: Եվ մտածելակերպ Հայաստանում, ավաղ, վաղուց այլևս Ալիևն ու իր ներհայաստանյան դաշնակիցն են թելադրում: Համաձայն այդ օրակարգի և Բաքվի ու Անկարայի գծած ու Հայաստանում ներդրվելիք թեզերի` Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, Արևմուտքը` Հայաստանի թշնամին, Վրաստանը` նույնպես: Եվ իհարկե` գլխավոր պոտենցիալ բարեկամն ու դաշնակիցը Թուրքիան է, նաև` Ադրբեջանը:
Խաղաղության դարաշրջան է բացվում և դրա դրոշակակիրները հայ հասարակության ներսից են սերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել