Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հորինել է պաշտոնյաներին ուղեկցող մեքենաների չկանգնելու ինչ-որ միջազգային չափորոշիչներ և փորձում է մաքրել 28 ամյա հղի աղջկա արյունը։
Ճիշտ հակառակը, համացանցում օրինակները շատ են` սկսած Մեդվեդևից վերջացրած Օբամային ուղեկցող մեքենաների մասով, երբ պատահարի արդյունքում դրանում ներգրավված մեքենան կանգնում է։
Անհասկանալի գործառույթներով և ֆեյքեր պահող (տե՜ս ինֆոքոմի հետաքննությունը) այդ չինովնիկը, պարզապես, փորձում է մաքրել ուժայինների ակնհայտ մեղքը։ Իսկ մեղքն այն է, որ անվտանգության ծառայողները դրդում էին ՃՈ ուղեկցող գումարտակի ոստիկաններին վարել առավելագույնս ագրեսիվ և վերջիններիս համար ապահովել են ինդուլգենցիա` ճանապարհային բեզպրեդելի համար։
Արդ, ևս մեկ անգամ ընդգծում եմ` պատմությունը ցույց տվեց, որ ոստիկանության ու անվտանգության շատ ծառայողներ իրենց զգում են հանրությունից վեր, կիսում են 28 ամյա հղի աղջկա մահվան մեղքը և պետք չի որևէ կեղծ հորինվածքով մաքրել այդ մարդկանց մեղքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել