Պաշտոնապես հաստատվել է այն տեղեկատվությունը, համաձայն որի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսին կմեկնի Բաքու՝ մասնակցելու համար 2022 թվականի ապրիլի 27-ից 28-ը կայանալիք ԱՄՆ-ի տարածաշրջանային առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Դեսպանությունից հայտնել են, որ նման համաժողովների անցկացումը կրում է պարբերական բնույթ, իսկ հյուրընկալող երկիրը փոխվում է ռոտացիոն սկզբունքով։ Այդ մեկնաբանությունը որևէ կերպ չի կարող հիմնավոր համարվել, քանզի կազմակերպիչները պարտավոր էին հանդիպման վայրն ընտրելուց հաշվի առնել տարածաշրջանի պետությունների միջև առկա փոխհարաբերությունները։ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելության ղեկավարը, առաքելության ընթացքում պարտավոր է հաշվի նստել դեսպանընկալ երկրում տիրող իրավիճակի հետ՝ հարգել նրա շահերը։ Դեսպանն իր առաքելության բերումով ընդունելության է արժանացել Հայաստանի բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների կողմից, այցելություններ է ունեցել երկրով մեկ, այդ թվում սահմանամերձ տարածաշրջաններ, հետևաբար նրա այցելությունը թշնամական երկիր իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում։
Դիվանագետների ռիսկային և դեսպանընկալ երկրի շահերին հակառակ գործունեությունը «անցանկալի անձ» (Persona non grata) ճանաչելու հիմք են հանդիսանում։
Եթե դեսպան Լին Թրեյին չվերանայի Բաքու մեկնելու իր ծրագրերը, ապա վերադարձից հետո նա պետք է Հայաստանի կողմից «անցանկալի անձ» (Persona non grata) ճանաչվի և առավելագույնը 72 ժամ ժամանակ տրամադրվի՝ երկիրը լքելու համար։
P.S. 2021 թվականի մարտի 9-ին դիվանագիտական սկանդալի մեջ էր հայտնվել UNISEF-ի Հայաստանի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգը «ոչ համագործակցային գործելաոճ»-ի պատճառաբանությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել