Ինչպե՞ս ստացվեց, որ հասուն, կայացած, կրթված մարդիկ դարձան ատելության ալիքի մասնակից։
Թվում է թե կրթված մարդն իրեն չի կարող թույլ տալ գնալ իր Հայրենակցի տան դիմաց դատարկ դագաղ դնել։
Թվում է թե կրթված մարդը չի կարող իրեն թույլ տալ գնալ ահաբեկել իր Հայրենակցի ընտանիքի անդամներին, ծեր ծնողներին, երեխաներին։
Թվում է թե կրթված մարդն իրեն չի կարող թույլ տալ իր հետ չհամաձայնվող իր Հայրենակցին անպատվել, վիրավորել։
4 տարի առաջ այս ամենն անում էին մեր շրջապատի բազում կրթված, կայացած, հասուն մարդիկ։
Ուստի բարձրագույն կրթության հավաստագիրը` դիպլոմը, դեռ կրթվածության ցուցիչ չէ։ Բարձրագույն կրթության դիպլոմն ու տարիքը մարդուն ոչ կրթված են դարձնում, ոչ էլ հասուն, կայացած։
Այսօր ես չեմ զլանում հիշեցնել իմ ծանոթներին, "ընկերներին", "բարեկամներին" ու "ազգականներին" այն ամենն, ինչ 4 տարի առաջ նրանք ասում էին իմ հասցեին։
֊ պատվեր ես կատարում
֊ ինչքա՞ն են տալիս սենց բաներ գրելու համար
֊ չես դզում
֊ ամոթ ա
և այլն
և այլն
և այլն
Տեսնես դուք այսօր ամոթ զգում ե՞ք, թե՞ մի քանի անգամ լողանալուց հետո մոռացվում է այդ ամենը։
Ես չեմ մոռանում, հիշողությունս լավն է։
Ես զզվում եմ նեղացկոտ մարդկանցից, ես նեղանալու սովորություն չունեմ ու ձեզնից նեղացած չեմ։ Ես պարզապես լավ հիշում եմ բոլորիդ, ձեր ասածները, ձեր գրածներն ու ձեր մասին հետևություններ եմ արել։
Լավ հիշեք, նույնիսկ 3, 4 կամ 5 բարձրագույն կրթություն ունեցող մարդը մնում է տգետ, եթե դա իր ներսում է։
Միայն տգետ մարդուն կարող են դարձնել ատելության շարժման գործիք։
Արցախի կորուստը ձեր խղճին է, սա երբեք չմոռանաք։
May be an image of monument and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել