Armlady.am-ը գրում է․

Ժամանակին մեծ ճանաչում ու փառք վայելող «Հայեր» խմբի փլուզումը բավական սկանդալային եղավ, դատական պրոցեսներ սկսեցին խմբի անդամների դեմ: Խմբի երգչուհիները հանդես էին գալիս սկանդալային հայտարարություններով, իսկ Նադեժդա Սարգսյանն էլ իր հերթին նշում էր, որ երգչուհիներն անշնորհակալ են և չեն գնահատում այն ամենն, ինչ արվում է իրենց համար: Երգչուհիներից մեկը Նելլի Պողոսյանն էր, ով անդրադառնալով տվյալ թեմային, մեկ անգամ խոստովանել է, որ չի զղջում իր ասածների համար:

«Մենք «Հայեր» խմբից և Նադեժդա Սարգսյանից բավականին կոնֆլիկտային բաժանվեցինք: Այն դպրոցը, որը մենք անցել ենք Նադեժդա Սարգսյանի դպրոցում, մինչ օրս օգնում է ինձ ամեն հարցում: Բայց արածս ոչ մի արտահայտության համար չեմ զղջում , երբևիցե չեմ զղջա դրանց համար, որովհետև ինչ խոսել եմ, ընդամենը 5 %-ն էր այն ամենի, ինչի մասին կարելի էր խոսել:

Ես այսօր երբ նայում եմ ինձանից 14 տարի փոքր երեխաներին, երբ նրանք սխալ են խոսում, ասում եմ՝է լավ դե, երեխաներ են: Ես ցավում եմ, որ մեր հանդեպ էլ չեղավ նույն վերաբերմունքը, որովհետև մենք ընդամենը 18 տարեկան էինք, իսկ Նադեժդա Սարգսյանը՝ 57: Չեմ կարծում, որ 57 տարեկան կինը կարող էր 18 տարեկան աղջկան մեղադրել անշնորհակալության մեջ: Եթե մենք չէինք ուզում այլևս աշխատել նրա հետ, դա չի նշանակում, որ անշնորհակալ էինք: Իսկ ո՞վ ասաց, որ մենք նրա рабыня-ներն էինք»,- իր հարցազրույցներից մեկում պատմել է Նելլին:

Երգչուհին խոստովանել է, որ Նադեժդայի հուղարկավորությանն ինքը մասնակցել է, սակայն մինչ այդ իմանալով նրա հիվանդության մասին՝ ցանկացել է զանգահարել, բայց չի արել:

«Ես Նադյային գիտեի իմ 10 մատի պես, դրա համար էլ երբեք քայլ չէի անում: Շատերն ասում էին՝ զանգիր, Նադյան փոխվել ա, բայց ես նրան ճանաչում էի շատ խիստ, ով գիտեր կոպտել, նեղացնել, նսեմացնել, իսկ ես արդեն մեծացել էի ու այլևս այն աղջիկը չէր, ում կարող էին նսեմացնել, իսկ ինքը կլռեր»,- անկեղծացել է Նելլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել