Դիմում եմ Հայաստանի նահատակված ԱԳՆ-ին
Հասկանում եմ, որ Ալիեւի հանդեպ սրբազան սարսուռ ունեք եւ քրոնիկ ցիստիտ, բայց երկիրը, որի հետ վազելով գնում եք խաղաղության պայմանագիր կնքելու, համաժողով է կազմակերպել՝ «World Azrbaijanis՛ Conference» ու սույն համաժողովի լոգոն Ադրբեջանի քարտեզն է, որտեղ Սյունիքը միացված է Ադրբեջանին։
Փաստորեն, ոչ միայն Արցախի ինքնորոշման պլանկան եք որոշել իջեցնել, այլ նաեւ Ադրբեջանի հերթական այս ցինիզմից որեւէ դիսկոմֆորտ չեք զգում։
Ամեն դեպքում, եթե որոշեք արձագանքել Ալիեւի հերթական չափալախին, մի երկու տաբլետկա «Ցիստոն» խմեք։
May be an image of text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել