Էդմոն Մարուքյանն է իր ՖԲ-յան էջում մի հատ «լավաշ» գրել, թե բա Արցախից վերադարձել եմ և մի միտք է տանջում ու բլա-բլա-բլա, հետո էլ եզրափակում իր «հանճարեղ» միտքը, միթոմ ժողովրդին պառակտում են ու իրար դեմ հանող քարոզչություն իրականացնում, իբրև թե Հայաստանը լվացել է ձեռքերն Արցախից, էն պարագայում երբ աջակցություն ենք ցուցաբերում մի քանի միլիոնի:
Հիմա ըստ էության անդրադառնամ Նիկոլի սուրճի ընկերոջը:
Այո´, Հայաստանը լվացել է իր ձեռքերն Արցախից, բայց ոչ թե բուն Հայաստանը, այլ իշխանությունը զավթած թրքահպատակ իշխանությունը:
44 օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը Ադրբեջանի քա՞նի ստրատեգիական նշանակության օբյեկտի է հարվածել` զրո:
Վերջին պատերազմի ժամանակ, բաց դաշտով դեպի Շուշի ոտքով քայլող քա՞նի ադրբեջանցի է ոչնչացվել` զրո: Եվ սա այն պարագայում, որ ըստ օդում կախված լուրերի մի քանի անգամ զեկուցվել է և´ նրանց գտնվելու վայրը, և´ շարժի ուղղությունը:
Պատերազմից հետո, քա՞նի անգամ է Նիկոլը այցելել Արցախ` զրո: Քա՞նի անգամ է երկու հայկական պետությունների միջև երկկողմ հանդիպում եղել Արցախում` զրո:
Հայաստանի իշխանության, ի դեմս` Նիկոլի, քա՞նի անգամ է հնչեցվել, որ Շուշին, Հադրութը և մնացյալ տարածքներն օկուպացված են Ադրբեջանի կողմից` զրո:
Ալիևի ստորացուցիչ հայտարարություններին` էլ հարբեցող, էլ ծաղրածու, քա՞նի անգամ է արձագանքել Նիկոլը` զրո:
Միջազգային հանդիպումների ժամանակ Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ քա՞նի դատապարտող հայտարարություն են արել Նիկոլը, Արարատը և մյուսները` զրո:
Նիկոլի հետ հանդիպումից հետո դուրս էիր եկել և ասում, որ Արցախի վերաբերյալ պետք չէ մտահոգվել. ամեն ինչ նորմալ է: Բա, էդ ո՞նց պատահեց, որ նորմալ չեղավ: Հը՞:
Մենք ի տարբերություն ձեզ ու ձեր նմանների չենք պառակտում, այլ փորձում ենք փրկել մեր Հայրենիքը հենց ձեզանից ու ձեր տերերից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել