Տեսանյութը դիտելուց անմիջապես հետո առաջինը, որ մտածեցի, թե ոնց գազալցակայանների զուգարանների վերանորոգման թեման դարձավ վարչապետի մակարդակով հպարտանալու հարց, ներառվեց 《100 փաստերի》 շարքում և բարեբախտաբար չարժանացավ Հայաստանի 2050թ-ի 《ռազմավարական պլանավորման》 ապագային։
Ինչու՞ հայտնվեցինք այսպիսի խայտառակ վիճակի, արժանի՞ էին մեր ժողովուրդն ու երկիրը, գուցե` այո, քանի դեռ ունենք այսպիսի իշխանություններ, քանի դեռ հանդուժում ենք Հայաստանի և Արցախի մաս-մաս հանձնումը, հանդուրժում ենք թանկացումներն ու անարդարությունները։
Արի՛ վաղը հանրահավաքի, արի՛ պաշտպանենք Արցախը, որ պաշտպանենք Հայաստանը, արի՛ պաշտպանենք մեզ։ Արի՛, որ հետո չասես, իսկ ի՞նչ իմանայինք որ սրանք էլի տարածքներ կհանձնեն, որ նոր պատերազմ կլինի, որ, որ...
Արի՛ վաղը, ժամը 18.30 Ազատության հրապարակ` արժանապատիվների հանրահավաքին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել