1 տարի առաջ, 2021 թվականին, Օսկարի 93-րդ մրցանակաբաշխության հեռուստատեսային վարկանիշը գրանցել էր ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑԱԾՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ: Ուղիղ եթերում Օսկարի ցուցադրությանը ԱՄՆ-ում հետևել էր ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆԴԱՄԵՆԸ 9.8 միլիոն մարդ, ինչը ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ 58%-ով ավելի ՊԱԿԱՍ էր, քան 2020 թվականի մրցանակաբաշխության դիտումը: 58% ԱՆԿՈՒՄ, հասկանու՞մ եք: Ի դեպ, 18-ից 49-ը տարեկանների չափաբաժնի՝ «доля-ի» ԱՆԿՈՒՄԸ ավելի կատաստրոֆիկ էր. ԱՎԵԼԻՆ ՔԱՆ 64% անկում: Ինտերնետային դիտումները գրեթե իդենտիկ էին հեռուստատեսայինին՝ վատ, ՇԱՏ ՎԱՏ: Այս տվյալները ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՆ և արտացոլված են աշխարհահռչակ NIELSEN մեդիա վարկանիշներ հաշվող գործակալության կայքում:
Օսկարի դիտողականության ԱՆԿՈՒՄԸ շարունակվում է վերջին 10 տարիներին, իսկ դա նշանակում է ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏ և ԵԹԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՋՆՈՂ ԳԻՆ: Անցնող 5 տարիների ընթացքում Ամերիկյան կինոակադեմիան չի աշխատել մոտ 2 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ:
Իսկ հիմա՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Այս տարվա Օսկարի մրցանակաբաշխությունը ուղիղ եթերում դիտել է 12%-ով ԱՎԵԼԻ ՊԱԿԱՍ ՄԱՐԴ, քան 2021 թվականին: ՍԱԿԱՅՆ: Ուիլ Սմիթի ԱՊՏԱԿԻՑ հետո եթերը ՎԵՐՍԿՍԵԼ Է ԴԻՏԵԼ (Catch up-է արել) 46%-ով ԱՎԵԼ ՄԱՐԴ, քան 2021 թվականին, իսկ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՎԵՐԱԴԻՏՈՒՄՆԵՐԸ ՄԵԿ ՕՐՎԱ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 512%-ով: ՆՈՐԻՑ ԿԱՐԴԱՑԵՔ, ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՍՆԵՐԿՈՒ տոկոսով: Տարիների ընթացքում առանձին վերցրած փոքրիկ վիդեոհատվածի համեմատականով, Ուիլ Սմիթի օսկարակիր ապտակի հատվածը ԲԱՑԱՐՁԱԿ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ Է: Այն ներբեռնվել է ինտերնետային տարբեր ալիքներ 250%-ով ավելի շատ, քան վերջին 5 տարիներին ցանկացած մի այլ «օսկարային» հատված: Ու դա ընդամենը 1 օրում: Դե իսկ Օսկար մրցանակաբաշխության հիշատակումները համացանցում նախորդ տարվա համեմատ ավելացել են՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 400%-ով:
ԵՒ ուրեմն: Եթե դուք Ուիլ Սմիթն եք և շատ եք ուզում ստանալ Օսկար, ձեր խառնվածքով շատ էպատաժային եք (ուղղակի նայեք թե նա և իր ընտանիքը ինչեր են անում իրենց ֆեյսբուքաինստագրամյան հարթակներում և ինչեր են խոսում կյանքի, ընտանիքի, սեքսի և այլ երևույթների մասին) ու մի պահ պատկերացրեք, որ ձեր ապտակը ապագայում դասվելու է Մերիլին Մոնրոյի՝ Քենեդիի ծնունդը շնորհավորելու, Բրիթնի Սփիրսի ու Մադոննայի բեմի վրայի համբույրի, Մայք Թայսոնի ռինգում մրցակցի ականջը կծելով պոկելու «ԱՆՄԱՀ» կադրերի շարքին, ինչու՞ պետք է մերժեք Ամերիկյան կինոակադեմիայի փոքրիկ «հորդոր-խնդրանքը»՝ մի 2-3 միլիոն դոլարի և արդեն 100%-անոց Օսկարի դիմաց բարձրանալ բեմ և ապտակել հանդիսավարին: Հեռուստադիտողին պետք է ՇՈԿԱՅԻՆ կոնտենտ իրենց ուշադրությունը ԳՐԱՎԵԼՈՒ, իսկ Օսկարի դեպքում՝ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ համար:
Ամեն բան լավ հաշվարկված էր: Նախ «սևամորթը հարվածեց սևամորթին»՝ որպեսզի բացառվի ռասսայական խտրականության ալիքը (մի պահ պատկերացրեք, թե ինչ վայնասուն կլիներ, եթե «սևամորթին հարվածեր սպիտակամորթ» դերասանը), խփողի ընտրված կերպարը (էպատաժային), հարվածի պահի եթերային կոնկրետ ժամանակը և այլն: ԵՒ ի վերջո, նման մրցանակաբաշխությունների հաղորդավարների տեքստերը՝ առավել ևս ուղիղ եթերում գնացող, նախապես հաստատվում են մի քանի «ինստանցիաներում» և դրանք հաղորդավարները ընթերցում են «սուֆլյորից»՝ դահլիճի հետնապատին ամրացված ՄԵԾ ԷԿՐԱՆԻՑ, այսինքն ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ, որ Ամերիկայի պես երկրում, որտեղ «ՑԱՎԱԳԻՆ» պաշտպանում են նույնիսկ չբեր մեղուների իրավունքները՝ խմբագիրները հաստատեին «սև հումոր - կատակ տեքստ» մազաթափությամբ տառապող Ուիլ Սմիթի կնոջ վերաբերյալ:
ԵՒ ՎԵՐՋՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐԸ: Եթե դուք էսքանը կարդացիք, ուրեմն իմացեք ևս մեկ բան: 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ում կա «չհրապարակված» որոշում, որ բոլոր ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ուղիղ եթերների ազդանշանը հեռուստադիտողին հասնում է ՄՈՏ 3-4 րոպե ուշացումով, որպեսզի եթերով ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ դեպքերի պարագայում հնարավոր լինի կամ դադարեցնել հեռարձակումը՝ մինչև անցանկալի հատվածի հայտնվելը հեռուստաէկրաններին, կամ մոնտաժել այդ հատվածը: ԲԱՑԻ ԴՐԱՆԻՑ: Անկանխատեսելի դեպքերից և հեռուստատեսային «խոտանից» խուսափելու համար, բացի մրցանակակիրների հրապարակումից ՄՆԱՑԱԾ ԱՄԵՆ ԲԱՆ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՎՈՒՄ Է նաև նախորդ օրը (առանց հանդիսատեսի, բայց հաղորդավարի նույն հագուստով, նույն տեքստերով և մոնտաժով), որպեսզի եթե իսկական եթերի օրը ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ բան պատահի բեմի վրա, կամ տեխնիկայի հետ՝ արագ միացնեն նախորդ օրը արված տվյալ պահի տեսաձայնագրությունը: Դա մեծ արարողությունների ՊԱՐՏԱԴԻՐ դարձած պրոցես է դարձել նաև ամբողջ աշխարհում: ԵՎՐԱՏԵՍԻԼԻ մասնակցած ցանկացած արտիստ դա ձեզ կհաստատի: Այսինքն, ԵԹԵ Ամերիկյան կինոակադեմիան չուզենար, որ հաղորդավարի «կիքսը» և Ուիլ Սմիթի ապտակը գնար եթեր, ապա դա ուղղակի եթեր չէր գնա: ԴԱ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԲԵՄԱԴՐՎԱԾ ԷՐ և փայլուն ծառայեց իր նպատակին: Օսկարի հանդեպ հետաքրքրությունը հարյուրապատկվեց, Ուիլ Սմիթը ստացավ Օսկար, հեռուստադիտողը ստացավ սուպերկոնտենտ, գովազդային փաթեթների գները թռան երկինք:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱ: Նույն ձև ԱՄՆ ՊՆ նախարարը թափահարում էր իբր Իրաքում հայտնաբերված քիմիական զենքի նմուշի սրվակով, արծրունները «գրավում էին» Գետաշենն ու Շահումյանը և այլն: Դիտեք «Плутовство, или хвост виляет собакой» հանճարեղ ֆիլմը և ամեն բան ավելի պարզ կդառնա ձեր համար:
Հ.Գ. Սա իմ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ վերլուծությունն է այն աշխարհի, որի մաս եմ կազմել 24 տարի: Բնորոշումը մեկ նախադասությամբ. եթե դուք պատրաստ եք և ուզում եք խաբնվել, ապա ձեզ անպայման կխաբեն: Շուտով դուք կտեսնեք Ուիլ Սմիթին և իր ապտակի զոհին ընտանեկան սեղանի շուրջ, կամ մի այլ տեղ՝ իրար ներած նկարներն ու հարցազրույցները: ՇՈՈՒՆ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԻ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել