Արցախի ինչպես նաև Հայաստանի անվտանգությունը վաղուց Հայաստանի Հանրապետությունը չի ապահովում, քանի որ Հայաստանի անվտանգությանը սպառնացող հիմնական սուբյեկտները՝ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանում իշխանություն նշանակողներն են: Սրանք ուղղակի փաստեր են, որոնք չտեսնելը, մեղմ ասած, ազնիվ քյարփինջություն ա, եթե չասենք տիգրան խզմալյանություն կամ լատենտ նիկոլականություն:
Էս ամենում երրորդ երկրին՝ Ռուսաստանին մեղադրելը նորից լատենտ նիկոլականություն ա՝ գիտակցված, թե չգիտակցված: Ռուսները էս ամեն ինչում մեղավոր են էնքանով ինչքանով, որ մեղավոր չի օրվա թուրք-ադրբեջանական իշխանությունը ու էս թեզը իշխանությունների կողմից ուղղորդվող, տարածվող ու useful idiot տերմինին համարժեք սպառողներ ունեցող թեզ է:
Գլոբալ առումով էս ամենի մեղավորները մենք ենք այն պատճառով, որ էս թուրքերի բարեկամները դեռ ստեղ իշխանության են: Մնացածը արա պապյանների, դանիել Իոաննիսյանների ու սասնա տեռորիստների սիրած ժանրից ա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել