24news.am-ը գրում է.

«Եթե Հայաստանը նախապես իր պայմաններն Ադրբեջանին հնչեցնի, այդպես կօգնի մեր դեմ հակափաստարկներ հավաքագրել և գործել, ինչը սխալ է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Անդրադառնալով Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, մինչ օրս գազ չլինելու հանգամանքին և վարչապետի կողմից այդ գործողությունններին գնահատական չհնչեցնելու հանգամանքին՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանը չի կարող Ադրբեջանին արգելել սադրանքներ, լավածություն անել, պիտի դիմագրավելու ճանապարհը գտնենք։

«Փաշինյանը ճիշտ է անում, որ Արցախի իրավիճակը չի գնահատում, ամեն մի խոսք կարող է նոր հակադրություն ծնել, մեր նպատակը հաթաթա տալը չէ»,-ասաց Խաչատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել