Հայաստանում իրավական բանդիտիզմը հասավ ՏԻՄ աշխատակազմ:
Այս անգամ իրավունքի ոչնչացման հերթը Վանաձոր համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատարինն է: Այս համայնքային պաշտոնյան բացահայտ և կոպտորեն խախտելով օրենսդրությունը իրեն իրավունք է վերապահել կարգադրիչի դեր ստանձնել, մինչդեռ ինքն զբաղեցնում է ընդամենը սպասարկող պաշտոն:
Այս ապօրինությունների բոլոր հեղինակներին տեղեկացնում եմ, որ ավագանու արտահերթ նիստ անցկացնելու լիազորությունն օրենսդրությամբ կապվածության մեջ չի գտնվում հերթական նիստերի հետ: Արդարադատության նախարարության պարզաբանումը, որ օրենքը չի կարգավորում արտահերթի կապը առաջին նիստի գումարման հետ որևէ կերպ թույլ չի տալիս մեկնաբանել այնպես, ինչպես կցված գրությամբ է արվել: Մի կողմից պարզաբանվել է, որ կապը չկա, իսկ մյուս կողմից այդ պարզաբանումը մեկնբանավել է, թե իբր նախարարությունը դրանք կապել է իրար:
No photo description available.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել