Կառավարությունը որոշել է այլևս չփոխհատուցել այն գյուղացիների պարարտանյութի ծախսի 50%-ը, որոնք ունեն 3 հա-ից ավել հողակտոր, այս պատճառաբանությամբ այսօր մի քանի տասնյակ գյուղատնտեսներ Շիրակում ճանապարհ էին փակել։ Համեմատության համար ասեմ, որ գյուղերում ամենաշատ ձայներ ստացած Նիկոլի իշխանության օրոք նույն պարարտանյութի գինը թանկացել է մոտ 3 անգամ։ Հիմա ամենազավեշտալին` գաղտնիք չէ, որ Հայաստանում գյուղատնտեսության չզարգանալու մեծագույն խնդիրներից ամենամեծը հողերի մասնատվածության խնդիրն է։ Փոխանակ իշխանությունը նպաստի հողերի խոշորացմանը, որպեսզի գյուղատնտեսության մեջ ներդրումներ արվեն, ավտոմատացում և որակի բարձրացում տեղի ունենա, դրդում է համեմատաբար խոշոր գյուղատնտեսներին գնալ հողերը մասնատելու իրական և արհեստական ճանապարհով։
Ի դեպ` Շիրակի մարզում էլ Նիկոլը ամենաշատ ձայնն է ստացել, և հիմա գյուղացիները բախվում են իրենց ընտրած «ապագային»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել