• Ռուսաստանի հատուկ գործողություններն Ուկրաինայի տարածքում գնալով թեժանում են, Ռուսաստանի Զինված ուժերը խորանում են երկրի խորքը՝ վերահսկողության տակ վերցնելով նոր տարածքներ։
• Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկու բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել։
• Ռուսաստանի, Ուկրաինայի, այլ պետությունների հայտարարությունները մոտ ապագայում խաղաղության հաստատման լավատեսություն չեն ներշնչում։
• Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված «Շուշիի հռչակագրի» ազգային ընթացակարգերով վավերացման գործընթացը, որը իրական սպառնալիք է ՀՀ Սյունիքի մարզի հանդեպ տարածքային հավակնությունների իմաստով։
• 2022 թվականի փետրվարի 22-ին պաշտոնական այցով Ռուսաստան է այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ստորագրել է Միութենական համագործակցության մասին պայմանագիր։
• 2022 թվականի մարտի 5-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում։
• 2022 թվականի մարտի 5-ին Ադրբեջան է մեկնել նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչնը։
• 2022 թվականի մարտի 5-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել։
• Արցախի պաշտպանության բանակում մնացել են միայն մեկ զորակոչի ժամկետային զինծառայողներ (հազարավոր զոհերից և երեք զորացրումից հետո Արցախի պաշտպանության բանակը զինվորներով և սպառազինություններով չի համալրվել)։
• ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է, իսկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի և նրա մի շարք տեղակալների պաշտոնները թափուր են։
• Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանին է։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել