Ուկրաինայի շուրջ իրադարձություններին զանազան երկրների արձագանքը, քայլերը, միջազգային կառույցների արձագանքն ու քայլերը քաղաքագիտական, մասնավորապես գեոպոլիտիկ դասեր են ուղիղ ռեժիմով: Ոչ թե տեսություն, այլ իրականությունից մատուցվող դասեր:
Այս ինտենսիվ դասընթացին հետևելով իմ համոզմունքն առ այն, որ պետք է ունենանք մեծաթիվ ու ժամանակակից բանակ՝ աշխարհազորի վրա հենված, ավելի է ամրանում: Այս դասերին հետևելով ավելի եմ համոզվում, որ աշխարհը շարունակում է հարաբերվել և ապրել՝ ուժն է ծնում իրավունք մոտեցմամբ: Ավելի եմ համոզվում, որ պետությունների շարժառիթը, միմյանց օգնելու կամ չօգնելու, պատերզմելու կամ չպատերազմելու՝ ռեսուրսների շուրջ պայքարն է:
Ուժ ունենալուց հրաժարումը, նաև խաղաղության կոչերի տեսքով, մահվան դադատավճիռ են դա անող ազգերի, ժողովուրդների համար: Դրանք ցուցիչ են հրաժարման սեփական պետությունը ունենալուց:
Ես չգիտեմ, թե երբ է հայկական քաղաքական դաշտը մաքրվելու ապիկարներից, հանցագործներից, օլիգարխներից, դավաճաններից և այլ տիպի հակապետական տարրերից, բայց մի բան ակնհայտ է՝ քանի դեռ չկա հայկական պետության և հայ ժողովրդի շահերը սպասարկող օրակարգ և դրա շուրջ համախբված կարող մարդիկ, մենք դատապարտված ենք չգոյության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել