Armlady.am-ը գրում է.

Վերջին շրջանում խոսակցություններ էին տարածվել, որ դերասան Ստեփան Ղամբարյանը և Անի Ամիրյանն ամուսնալուծվել են։ Բայց խոսացկությունները ցրվեցին, երբ Անին էլեկտրոնային լրատվամիջոցների մեկի հրապարակած նյութի տակ գրել էր, «բայց մենք չենք բաժանվել»։ Այդ հրապարակումից անցել է արդեն երկու ամիս: Բայց ArmLady-ին մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է, իսկ այդ գործընթացը տևել է ավելի երկար:

«Դա վաղուց արդեն գաղտնիք չէ։ Բայց ավելին չեմ ցանկանում ասել և չեմ ուզում խոսել պատճառների մասին»։ Անին նաև հավելեց, որ բաժանվել են քաղաքակիրթ մարդկանց պես և հիմա նախկին ամուսնու հետ ընկերներ են։ Այն հարցին, իսկ ինչպես է իրենց որոշման մասին հայտնել դստեր՝ Անին նշեց․«Աղջիկս շատ հասուն է, ես նրա հետ խոսում եմ ինչպես մեծ մարդու հետ։ Խոսել եմ, բացատրել, ինքն էլ ամեն ինչ շատ լավ հասկացել է։ Բարդ հոգեբանակն խնդիրներ չենք ունեցել։ Ես եմ էլ փորձում և չեմ էլ փորձելու սահմանափակել իր և հայրիկի հետ շփումը։ Նա է երեխայի հայրը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել