Կառավարման շիզոֆրենիան մեր երկրում նոր ռեկորդներ է սահմանում։ Հիշու՞մ եք չէ պատերազմի ժամանակ հայկական կողմերը հիմնավոր կերպով մեղադրում էին Ադրբեջանին և Թուրքիային Արցախյան պատերազմին ահաբեկիչներ ներգրավելու մեջ, նույնիսկ նրանցից երկուսին դատեցին։ Այսօր Հայաստանի Արտգործնախարարությունը Ադրբեջանին ուղղված հայտարարության մեջ բառացիորեն նշում է` տարածաշրջան ահաբեկիչներ բերելու հանցագործ ցանցերը բացահայտելու ջանքեր գործադրելու փոխարեն, Ադրբեջանը նոր թափով է ծավալում երկար տարիներ վարած հայատյաց քաղաքականությունը և այլն։ Պատկերացնու՞մ եք հիմա էլ ԱԳՆ-ն ինչ է ասում, այսինքն Ադրբեջանից ակնկալու՞մ են, որ պետք է բացահայտե՞ն ահաբեկիչների ներգրավման ցանցերը, ու էն ահաբեկիչների, որոնց հենց ինքն է ներգրավել պատերազմում։
Կարևոր չէ, թե ինչ են ծխում ԱԳՆ-ում նմանատիպ հայտարարություններ տարածելուց առաջ, բայց կարևոր է հասկանալ, թե ի վերջո այդ հայտարարություններից որը որ փաբում, որը ում խմբագրությունում, որն էլ որ երկրում են գրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել