Քիչ առաջ նայեցի Հակոբի հարցազրույցը ադրբեջանական TV-ին: Մի քանի նկատառում: Ե՞րբ եք տեսել, որ զինվորը բան ու գործ չունենա և բողոքի ներքաղաքական իրավիճակից: Այն էլ ի՞նչ զինվոր, գերի ընկած զինվորը: Ե՞րբ եք տեսել, որ երիտասարդ տղան ծնողներին դիմելուց ասի, որ ամեն ինչ լավ է, ապահովված է սնունդով ու ՍԻԳԱՐԵՏՈՎ: Ակնհայտ է չէ՞, որ Հակոբը մինչ այդ հարցազրույց տալը լուրջ «վերապատրաստում» է անցել: Ակնհայտ է չէ՞, որ երբ Հակոբը մոռանում էր ասելիքը, նայում էր դեպի վեր ու հուշում ստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել