ՔՊ-ն դեմ քվեարկեց ընդդիմության կողմից ներկայացված նախագծին, որով դատապարտվում էր ադրբեջանաթուրքական ալյանսի կողմից ստորագրված և վավերացված «Շուշիի հռչակագիրը»։ Ընդամենը կես տարի առաջ, երբ նոր էր ստորագրվել հայկական կողմերի դեմ ագրեսիայի այդ հռչակագիրը, Հայաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որով հռչակագիրը համարում է ագրեսիայի նպատակադրություն` ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության` վկայակոչելով «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը և այլն։
Այսքանից հետո հարց է առաջանում, երբ ԱԳՆ-ն դատապարտում է տխրահռչակ պայմանագիրը, իսկ իշխող խմբակցությունը` ոչ, ի՞նչպես միջազգային հանրությունը հասկանա, թե ի վերջո ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը։
Այո, չի հասկանա, քանի որ սա ոչ առաջին, ոչ էլ վստահաբար վերջին դեպքն է, որ այս տգետ և պարտվողական իշխանությունները ցուցաբերում են տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ և՛ արտաքին հարաբերություններում, և՛ ներքին։ Պատերազմում պարտության, Հայաստանի հեղինակության խայտառակ անկման և ներքին կատաստրոֆիկ իրավիճակի պատճառներից մեկն էլ հենց այս գործելաոճն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել