Դոնբասի և Լուգանսկի խաղաղ բնակչությանը տարհանում են Ռուսաստան, պատերազմական իրավիճակ է, տարբեր երկրների և միությունների կողմից հնչում են գնահատականներ և ձեռնարկվում քայլեր։ Հայաստանի 《դուխով》իշխանությունները իրենց հաճույքներով և ֆոտոսեսիաներով են զբաղված։
Աստված մի արասցե, եթե այնուամենայնիվ լայամասշտաբ պատերազմ սկսվի, սանկցիաներ կիրառվեն, ճանապարհներ փակվեն` բոլորս դրանց հետևանքներն արագ և մեր մաշկի վրա ենք զգալու։ Ի՞նչ քայլեր է իրականացնում մեր չեղած իշխանությունը, ո՞ր կառույցն է զբաղվում պատերազմական գոտում գտնվող Հայաստանի քաղաքացիներին և ընդհանրապես հայերին տարհանելու, աջակցելու և այլ հարցերով։ Ի՞նչ տնտեսական և քաղաքական նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Վստահաբար ոչ մի լուրջ բան։
Պատրաստվենք վատագույնին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել