Armday.am-ը գրում է․

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը որոշված չէ, այնտեղ պետք է գտնվեն խաղաղապահները։  Այս մասին փետրվարի 10-ի ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Քանի դեռ չկա կարգավիճակի վերաբերյալ որոշում, խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է։ Հայկական կողմը աշխատելու է, որպեսզի խաղաղապահները մնան այնտեղ, քանի դեռ հարցը չի լուծվել»,- ասել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը ընդգծել է հայկական կողմի դիրքորոշումը՝ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, խաղաղ ճանապարհով։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական համագործակցության ուժեղացմանը, ապա, ըստ Գրիգորյանի, «ցանկացած պրոցես, որը կարող է խանգարել խաղաղ լուծմանը, անհանգստացնում է»։ Ընդ որում՝ Գրիգորյանը կարծում է, որ ՄԽ երկրներն ունեն բոլոր լծակները՝ ակտիվություն ցուցաբերելով կասեցնելու ռազմական զարգացման ցանկացած փորձ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել