Այսօր ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը ու Ռուբեն Ռուբինյանը շատ հետաքրքիր մտքեր արտահայտեցին, որոնց պետք է անդրադառնալ հերթականությամբ:
Տիկին Ջուլհակյանը իր խոսքում նշում է, որ ընդդիմությունը մեռած է ձևանում Լուկաշենկոյի հայտարարության վերաբերյալ: Նախ մի շարք ընդդիմադիր գործիչներ արձագանքել են արդեն Բելառուսի նախագահին և երկրորդ՝ այս իշխանությունը իր հասցեին հնչող հայտարարություններին արձագանքում է ոչ թե որպես երկրի, այլ ջայլամի գլուխ:
Ալիևը կսպառնա կամ կվիրավորի ՀՀ-ին՝ ջայլամի պես գլուխը հողի տակ
Լուկաշենկոն կխոսի՝ ջայլամի պես գլուխը հողի տակ
Կա նաև աներեսության մեկ այլ դրսևորում: Տիկին Ջուլհակյանը հիշեցրել էր Սերժ Սարգսյանի ներկայությամբ Նազարբաևի կողմից Ալիևի նամակի ընթերցման մասին:
Տիկին Ջուլհակյանին հիշեցնենք թերևս Բելառուսի նախագահի հայտնի խոսքերը
"А чего ты язык засунул? Покритикуй Владимира Владимировича. А боишься....
Իհարկե դրան հետևել էր բոլորիս կողմից հայտնի պահանջատեր հայացքը, որը այնքանով էր լուրջ, որքան որ Վահան Քերոբյանի տնտեսական կանխատեսումները:
Իսկ այժմ եկեք միավորենք Ջուլհակյանին և Ռուբինյանին, նու այսինքն ոչ իրենց, այլ իրենց արտահայտած մտքերը: Մեկ նախադասությամբ երկուսն էլ պնդում են, որ արտաքին խաղացողներին չպետք է հրավիրել ներքաղաքական դաշտ:
Հիմա նախ պետք է հասկանանք արտաքինի ու ներքինի սահմանները:
Սովորաբար նորմալ երկրներում մարդիկ իրենց երկրի սահմաններում են իմանում թշնամու հետ հնարավոր հանդիպման, կամ քննարկումների վերաբերյալ, այլ ոչ թե այդ տեղեկությունը ստանում օրինաք Անկարայից: Հիմա թշնամու սահմանները փաստացի որտե՞ղ են վերջանում:
Խոսում են մանիպուլյացիաներից, բայց ամենավերջին ոչմիթիզականի մտքով ակտիվ շրջանառում էին ՀՀ երրորդ նախագահի՝ Կիսելյովի հետ հարցազրույցը: Ներքաղաքական օրակարգում կապիտալիզացնում արտաքին աշխարհին ուղղված 90-ականնների զենքերի հայտարարությունը:
Այսքանից հետո դեռ սրանք երես ունեն խոսելու ներքինն ու արտաքինը չխառնելուց: Դուք խոսեք, թե ովքեր ձեզ օգնեցին որ գաք, ովքեր ում խանգարեցին, ովքեր որտեղ միջամտեցին, որտեղ չմիջամտեցին...: Դուք արտաքին խաղացողներից մի խոսացեք, դուք արտաքինի կատարածուներն եք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել