Այսօր կալանավորեցին դատավորին, որը, ըստ դատախազության մեղադրանքի, ապօրինի կալանավորում էր կատարել։ Իհարկե դատախազությունն ինքնուրույն է գնահատել այդ կալանավորման օրինականությունը, որի ոչ իրավունքն ունի ոչ էլ բարոյականությունը, քանի որ այդ կալանքի որոշումը դատախազությունը առնվազն չէր էլ վիճարկել վերադաս դատարանում։
Հիշեցի իմ ձերբակալումն ու կալանավորումը։ Վերաքննիչ դատարանը քննելով կալանավորմանս օրինականությունը հաստատել է (ուժի մեջ մտած դատական ակտով), որ դատավոր Կարեն Ֆարխոյանն ինձ կալանավորել էր ակնհայտը ապօրինի։ Վերաքննիչ դատարանը նույնիսկ արձանագրել էր, որ ինձ կալանավորել են անգամ հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում։
Տեսնես դատախազությունն ինչի՞ «չի նկատում» այդ ակնհայտ ապօրինի կալանավորման փաստը։ Ի դեպ, իմ գործով դատախազությունը ոչ միայն իրավունք ունի դա նկատելու, այլ նաև պարտավոր է դրանով մեղադրանք առաջադրել դատավոր Կարեն Ֆարխոյանին, քանի որ իմ գործով գոնե դատական վերահսկողությամբ հաստատվել է կալանավորման ապօրինությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել